ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հայաստանը միշտ մնացել է «ծովից-ծով» և անպայման մի օր կհասնի իր ծովին

Հայաստանը միշտ մնացել է «ծովից-ծով» և անպայման մի օր կհասնի իր ծովին
02.11.2025 | 12:20

Make Armenia Great Again արտահայտության մեջ հույս կա, պայքարի լույս կա։ Իսկ պատկերացրեք, երբ այն դառնում է ռազմավարություն՝ ստրատեգիա, երկրի զարգացման փիլիսոփայություն, որն արտահայտվում է պետական բոլոր ինստիտուտներից մինչև հոգևոր և հանրային կյանքում։ Պատկերացրեք, երբ այդ ռազմավարությունը մտնում է հասարակության բոլոր շերտերի մտածողության ու կենցաղի մեջ, և յուրաքանչյուր ոք իր աշխատանքով ամեն օր նպաստում է «Make Armenia Great Again» գաղափարի ռազմավարության իրագործմանը․․․

Հայաստանը չի՛ կարող լինել պարզապես կենցաղ, Հայաստանը չի՛ կարող լինել պարզապես «այստեղ հաց, այստեղ կաց» կարգախոսով աննպատակ երկիր, Հայաստանը իդեա է, գաղափար, եթե կուզեք՝ մի «Բրաբիոն ծաղիկ», որի հետևից պետք է գնալ մաքրված, ու տենչալ նրան, ամեն օր այն դարձնելով ավելի հզոր, ավելի բարեկեցիկ՝ մոտենալ ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարին, երազանքին։

Հայաստանը հատվածական սիրելու երկիր չէ, Հայաստանը հացով ու փողով չափելու երկիր չէ, Հայաստանը ամենադժվար, ամենաանհասանելի իդեալներին հասնելու և հասցնելու երկիր է։

Հայաստանը սովորական չափիչ սարքերով ու տեխնոլոգիաներով չափելու երկիր չէ, այլ անտրամաբանական տրամաբանության երկիր է։

Ինչքան փորձել են և փորձում են, և դեռ կփորձեն Հայաստանը պարփակել լեռների մեջ՝ կտրելով ջրերից և արտաքին աշխարհից, Հայաստանը միշտ մնացել է «ծովից-ծով» և անպայման այն մի օր կհասնի իր ծովին․

․․

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2869

Մեկնաբանություններ